Sunday, January 4, 2009

Մեկնարկեց ուղտերի գեղեցկության մրցույթը

Արաբական Էմիրությունների Ազ-Զաֆրա քաղաքի շրջակայքում վերջերս մեկնարկվել է ուղտերի գեղեցկության մրցույթը: «Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ` մրցույթին մասնակցէլ էին ավելի քան 20 հազար ուղտ: Տոնական մրցույթը տեվել է մեկ շաբաթ: Նշենք, որ արաբերեն լեզվում «ուղտ» եւ «գեղեցկություն» բառերը նույն արմատից են առաջացել: Գեղեցկության մրցույթ-փառատոնի մրցանակային ֆոնդը` չնայած համաշխարհային ֆինանսական ճգնաժամին, կազմում է 11 միլիոն դոլար: Ամենագեղեցիկ ուղտերի տերերը կստանան 143 ամենագնաց ավտոմեքենա: Այնուհետեւ կանցկացվի աճուրդ, որի ժամանակ մրցույթի հաղթողները կվաճառվեն միլիոնավոր դոլարներով: Փառատոնի ընթացքում նաեւ կանցկացվի մրցույթ` ուղտերին գովերգող լավագույն պոեմ անվանակարգում:

No comments: