Երեւան (Երկիր) – 26-1-2009- «Ես չեմ կարծում, որ վաղը Հայաստանը կզրկվի ձայնի իրավունքից»,- այսօր ասել է ԵԽԽՎ նախագահ Լուիս Մարիա դե Պյուչը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի հանրային ռադիոն, այդ մասին նա ասել է` պատասխանելով «Մեդիամաքս» գործակալության հարցին: ԵԽԽՎ նախագահը նշել է նաեւ, որ Պրեսկոտի եւ Կոլոմբիեի Հայաստան կատարած վերջին այցի ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել աշխատանքային նոր խումբ ստեղծելու մասին` քաղբանտարկյալների հարցի հետազոտման նպատակով:«Այս խումբը կքննարկի նաեւ Հայաստանի քրեական օրենսգրքում փոփոխություններ մտցնելու հարցը, եւ Հայաստանում հետագայում կստեղծվի այնպիսի իրավիճակ, որը ընդունելի կդառնա ԵԽ-ի համար»,- ասել է ԵԽԽՎ նախագահը:Ըստ նրա` համազեկուցողները պարտրաստվում են այդ պայմանավորվածությունները ներկայացնել մոնտորինգի հանձնաժողովի նիստում, որն արդեն սկսվել է։ ԵԽԽՎ նախագահը կարծում է, որ աշխատանքային խմբին աշխատելու ժամանակ է պետք։ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության ղեկավար Կոնստանտին Կոսաչովը լրագրողներին հայտնել է, որ Հայաստանում ոչ մի առանձնահատուկ իրավիճակ չկա, որ նման պատժամիջոց կիրառվի։ Նրա կարծիքով` հարցը օրակարգ չի էլ հասնի, բայց եթե հասնի, ապա Ռուսաստանի պատվիրակությունը դեմ կքվեարկի Հայաստանին ձայն իրավունքից զրկելու որոշմանը։Հայաստանի պատվիրակության անդամները, որոնք ավարտել են քննարկումները քաղաքական խմբերում, հայտնել են, որ խորհրդակցություններին մասնակցող պատգամավորները չեն պնդել, որ Հայաստանի պատվիրակությանը պետք է զրկել ձայնի իրավունքից։ Ավելին` Ջոն Պրեսկոտը, որն Արմեն Ռուստամյանի հետ սոցիալիստների քաղաքական խմբում է, ներկայացրել է այնպիսի տվյալներ, որոնք ձայնից զրկելու համար, կարծես, բավարար չեն:Tuesday, January 27, 2009
ԵԽԽՎ նախագահի կարծիքով` Հայաստանը չի զրկվի ձայնի իրավունքից
Երեւան (Երկիր) – 26-1-2009- «Ես չեմ կարծում, որ վաղը Հայաստանը կզրկվի ձայնի իրավունքից»,- այսօր ասել է ԵԽԽՎ նախագահ Լուիս Մարիա դե Պյուչը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի հանրային ռադիոն, այդ մասին նա ասել է` պատասխանելով «Մեդիամաքս» գործակալության հարցին: ԵԽԽՎ նախագահը նշել է նաեւ, որ Պրեսկոտի եւ Կոլոմբիեի Հայաստան կատարած վերջին այցի ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել աշխատանքային նոր խումբ ստեղծելու մասին` քաղբանտարկյալների հարցի հետազոտման նպատակով:«Այս խումբը կքննարկի նաեւ Հայաստանի քրեական օրենսգրքում փոփոխություններ մտցնելու հարցը, եւ Հայաստանում հետագայում կստեղծվի այնպիսի իրավիճակ, որը ընդունելի կդառնա ԵԽ-ի համար»,- ասել է ԵԽԽՎ նախագահը:Ըստ նրա` համազեկուցողները պարտրաստվում են այդ պայմանավորվածությունները ներկայացնել մոնտորինգի հանձնաժողովի նիստում, որն արդեն սկսվել է։ ԵԽԽՎ նախագահը կարծում է, որ աշխատանքային խմբին աշխատելու ժամանակ է պետք։ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության ղեկավար Կոնստանտին Կոսաչովը լրագրողներին հայտնել է, որ Հայաստանում ոչ մի առանձնահատուկ իրավիճակ չկա, որ նման պատժամիջոց կիրառվի։ Նրա կարծիքով` հարցը օրակարգ չի էլ հասնի, բայց եթե հասնի, ապա Ռուսաստանի պատվիրակությունը դեմ կքվեարկի Հայաստանին ձայն իրավունքից զրկելու որոշմանը։Հայաստանի պատվիրակության անդամները, որոնք ավարտել են քննարկումները քաղաքական խմբերում, հայտնել են, որ խորհրդակցություններին մասնակցող պատգամավորները չեն պնդել, որ Հայաստանի պատվիրակությանը պետք է զրկել ձայնի իրավունքից։ Ավելին` Ջոն Պրեսկոտը, որն Արմեն Ռուստամյանի հետ սոցիալիստների քաղաքական խմբում է, ներկայացրել է այնպիսի տվյալներ, որոնք ձայնից զրկելու համար, կարծես, բավարար չեն:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment