Saturday, January 31, 2009

ՎԱՐՉԱՊԵՏԸ ԽԻՍՏ ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալներ Թաթուլ Հակոբյանին եւ Աբրահամ Մանուկյանին հայտարարվել է խիստ նկատողություն` պետական պաշտոնյային ոչ վայել վարքագիծ դրսեւորելու համար: Ենթադրվում է, որ առողջապահության նախարարության բարձր պաշտոնյաները նկատողություն են ստացել 2008թ. դեկտեմբերի 27-ին Երեւանի «Կակտուս» ռեստորանում տեղի կունեցած պատահարի համար: «Հայկական ժամանակ» օրաթերթը վերջերս տպագրել էր լուր, որի համաձայն Թաթուլ Հակոբյանը եւ Աբրահամ Մանուկյանը, ընկերների եւ հարազատների հետ միասին 2008թ. դեկտեմբերի 27-ին, «Կակտուս» ռեստորանում դաժան ծեծի էին ենթարկել նախկին Էներգետիգայի նախարար Մելս Հակոբյանին: Վերջին ներկայումս միջազգային էներգետիկ կորպորացիայի նախագահն է: «Ես ահազանգեր եմ ստանում մեր քաղաքացիներից, որ շատ պաշտոնատար անձինք չարաշահում են իրենց պաշտոնը, չեն գիտակցում, որ տվյալ պաշտոնը տրված է նրա համար, որպեսզի ծառայեն ժողովրդին, այլ ոչ թե օգտագործեն իրենց անձնական շահերի համար եւ ստանձնելով պաշտոնը` զգան իրենց անպատժելի կարգավիճակում»-ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր տեղի ունեցած կառավարության նիստի ընթացքում: «Կոպտությունը, բռիությունը, լկտիությունը` ուժեղ ղեկավարի հատկանիշներ չեն, դրանք թույլ ղեկավարի հատկանիշներ են, եւ մենք ձեզ հետ միասին պետք է պայքարենք այդ ամենի դեմ, դա մեզ համար պետք է լինի անընդունելի»,-ասել է Տիգրան Սարգսյանը:

No comments: