Wednesday, January 14, 2009

Մոսկվայում Հայաստանի քաղաքացի Է սպանվել

ՄՈՍԿՎԱ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում Հայաստանի քաղաքացի Է սպանվել: Այդ մասին այսօր «Ինտերֆաքս»-ին հայտնել Է իրավապահ մարմինների մի աղբյուր: «Հունվարի 12-ին Մոսկվայի Մարշալ Գոլովանով փողոցի 11 տան շրջանում գտնվող շինհրապարակում հայտնաբերվել Է Հայաստանի 1958 թվականին ծնված քաղաքացու դիակ՝ դեմքին արյունազեղ ուռուցքներով»,- ասել Է աղբյուրը: «Փորձագետների եզրակացության համաձայն՝ մահը վրա Է հասել հայտնաբերումից վեց ժամ առաջ»,- ասել Է գործակալության զրուցակիցը եւ հավելել, որ այդ փաստով քրեական գործ Է հարուցվել, կատարվում Է հետաքննություն:

No comments: