Երեւան (Երկիր) – 28-1-2009- ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի վկայությամբ, ի հակակշիռ քաղաքական տարբեր շահարկումների, արտաքին ու ներքին զանազան ճնշումների, Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարության հետեւողական ջանքերը աներկբա հաստատում են ԵԱՀԿ Մինսկի խմբի, ինչպես նաեւ 2008թ. նոյեմբերի 2-ին Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ համաձայնագրի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացի իրավացիությունը եւ իրատեսությունը: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», նախարարը հայտարարեց Հայոց բանակի ստեղծման 17-րդ տարեդարձի` հունվարի 27-ին տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ:Այդուհանդերձ, նշեց նախարարը, «նավթային դոլարներով հայկական բանակի նկատմամբ էական ռազմական առավելության հասնելու, Արցախի հիմնախնդիրը զենքի ուժով լուծելու` հակառակորդի հոխորտանքները շարունակվում են` երբեմն վերածվելով զինված միջադեպերի, որոնք արժանացել են հայկական կողմի արժանի հակահարվածին»: Նա հիշատակեց Մարտակերտի շրջանի Լեոնարխ գյուղի մերձակա պաշտպանական դիրքերի ուղղությամբ 2008թ. մարտի 3-ին ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկված աննախադեպ հարձակումը, հունիսին` Չինարի գյուղի ուղղությամբ իրավիճակի սրումը ադրբեջացիների կողմից եւ մարտական դիրքերի, խաղաղ բնակչության գնդակոծումը, նոյեմբերի 16-ին` Հադրութի շրջանում դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձը, որոնք բոլորն էլ, ըստ նախարարի, ամոթալի ելք են ունեցել ադրբեջանական կողմի համար: Նախարարը նշեց նաեւ, որ ադրբեջանական կողմը համառորեն չի ցանկանում ընդունել, որ ղարաբաղյան հիմնախնդիրն ունի լուծման մեկ` քաղաքական երկխոսության ճանապարհ:Ըստ նախարարի` նախորդ տարի հատուկ ուշադրություն է դարձվել զինծառայողների, զոհված ազատամարտիկների, հաշմանդամների եւ նրանց ընտանիքների սոցիալական, բնակարանային խնդիրների լուծմանը. միայն 2008թ. ընթացքում հանրապետության տարբեր բնակավայրերում շահագործվել եւ զինծառայողներին է հանձնվել ժամանակակից բոլոր հարմարություններով 734 բնակարան, զոհվածների ընտանիքներին, անօթեւան առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամ զինծառայողներին բնակարան ձեռք բերելու համար հատկացվել է 3 մլրդ դրամ փոխհատուցում, կառուցվել 10 առանձնատուն: «Չնայած համաշխարհային տնտեսական ճգնաժամին, հանրապետության ղեկավարության հավաստմամբ, սոցիալական ուղղվածության ծրագրերը բանակում այսուհետ էլ շարունակական են լինելու»,- ասաց նախարարը:Thursday, January 29, 2009
Սեյրան Օհանյան. «Ադրբեջանը չի ցանկանում ընդունել, որ ԼՂ հիմնախնդիրն ունի լուծման մեկ` քաղաքական երկխոսության ճանապարհ»
Երեւան (Երկիր) – 28-1-2009- ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի վկայությամբ, ի հակակշիռ քաղաքական տարբեր շահարկումների, արտաքին ու ներքին զանազան ճնշումների, Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարության հետեւողական ջանքերը աներկբա հաստատում են ԵԱՀԿ Մինսկի խմբի, ինչպես նաեւ 2008թ. նոյեմբերի 2-ին Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ համաձայնագրի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացի իրավացիությունը եւ իրատեսությունը: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», նախարարը հայտարարեց Հայոց բանակի ստեղծման 17-րդ տարեդարձի` հունվարի 27-ին տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ:Այդուհանդերձ, նշեց նախարարը, «նավթային դոլարներով հայկական բանակի նկատմամբ էական ռազմական առավելության հասնելու, Արցախի հիմնախնդիրը զենքի ուժով լուծելու` հակառակորդի հոխորտանքները շարունակվում են` երբեմն վերածվելով զինված միջադեպերի, որոնք արժանացել են հայկական կողմի արժանի հակահարվածին»: Նա հիշատակեց Մարտակերտի շրջանի Լեոնարխ գյուղի մերձակա պաշտպանական դիրքերի ուղղությամբ 2008թ. մարտի 3-ին ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկված աննախադեպ հարձակումը, հունիսին` Չինարի գյուղի ուղղությամբ իրավիճակի սրումը ադրբեջացիների կողմից եւ մարտական դիրքերի, խաղաղ բնակչության գնդակոծումը, նոյեմբերի 16-ին` Հադրութի շրջանում դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձը, որոնք բոլորն էլ, ըստ նախարարի, ամոթալի ելք են ունեցել ադրբեջանական կողմի համար: Նախարարը նշեց նաեւ, որ ադրբեջանական կողմը համառորեն չի ցանկանում ընդունել, որ ղարաբաղյան հիմնախնդիրն ունի լուծման մեկ` քաղաքական երկխոսության ճանապարհ:Ըստ նախարարի` նախորդ տարի հատուկ ուշադրություն է դարձվել զինծառայողների, զոհված ազատամարտիկների, հաշմանդամների եւ նրանց ընտանիքների սոցիալական, բնակարանային խնդիրների լուծմանը. միայն 2008թ. ընթացքում հանրապետության տարբեր բնակավայրերում շահագործվել եւ զինծառայողներին է հանձնվել ժամանակակից բոլոր հարմարություններով 734 բնակարան, զոհվածների ընտանիքներին, անօթեւան առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամ զինծառայողներին բնակարան ձեռք բերելու համար հատկացվել է 3 մլրդ դրամ փոխհատուցում, կառուցվել 10 առանձնատուն: «Չնայած համաշխարհային տնտեսական ճգնաժամին, հանրապետության ղեկավարության հավաստմամբ, սոցիալական ուղղվածության ծրագրերը բանակում այսուհետ էլ շարունակական են լինելու»,- ասաց նախարարը:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment