A1+. 28-1-2009- ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը կարծում է, որ եթե ՀՀ Քր. օր. 225 եւ 300 հոդվածները փոփոխվեն, ապա արդյունքը կլինի այն, որ դատախազը կվերացնի այդ հոդվածներով առաջադրված մեղադրանքները, դրանով իսկ` կփոխվի նաեւ իրավիճակը:
Պատասխանելով «Ազատություն» ռ/կ-ի հարցին` պարոն Համմարբերգը Ստրասբուրգում նշեց, որ այդ հոդվածները չափազանց անորոշ ձեւակերպումներ ունեն, ինչը տարբեր մեկնաբանությունների հնարավորություն է տալիս:
2008թ նոյեմբերին Երեւան կատարած այցի ժամանակ Համմարբերգը խոստացել էր «7-ի գործի» վերաբերյալ իր վերջնական կարծիքը հայտնել ավելի ուշ:
«Ազատություն» ռ/կ հարցին, թե պատրա՞ստ է այժմ հայտնել վերջնական կարծիքը, Համմարբերգը պատասխանեց.
«Քանի դեռ չի սկսվել դատավարությունը, ես չէի ցանկանա որեւէ տեսակետ կամ կարծիք հայտնել: Իմ եզրակացությունները կհրապարակեմ, երբ դատավարությունն ավարտվի: Այն ժամանակ կարող ենք ասել` կայի՞ն հիմքեր մեղադրանքի համար, թե՞ ոչ»:
Իսկ նոյեմբերին դուք ավելի կոշտ դիրքորոշում ու տեսակետներ էիք հայտնում, ի՞նչ է փոխվել դրանից հետո` հարցին պատասխանելիս նա նշեց.
«Իրականությունն այն է, որ 7 կալանավորները եւ մյուս դատապարտյալները եթե անմեղ են, ապա չպետք է բանտում լինեն: Ուստի այդ առումով էլ չափազանց կարեւոր է «7-ի գործով» դատավարությունը, որովհետեւ եթե ապացույցներ չներկայացվեն, որ նրանք քրեորեն պատժելի արարք են կատարել, ապա պետք է ազատ արձակվեն: Վճիռը կայացվելու է դատավարության ավարտին, որն էլ ցույց կտա` ամեն ինչ արդա՞ր է եղել, թե՞ ոչ»:Thursday, January 29, 2009
«ՎՃԻՌԸ ՑՈՒՅՑ ԿՏԱ` ԱՐԴԱ՞Ր Է, ԹԵ՞ ՈՉ»
A1+. 28-1-2009- ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը կարծում է, որ եթե ՀՀ Քր. օր. 225 եւ 300 հոդվածները փոփոխվեն, ապա արդյունքը կլինի այն, որ դատախազը կվերացնի այդ հոդվածներով առաջադրված մեղադրանքները, դրանով իսկ` կփոխվի նաեւ իրավիճակը:
Պատասխանելով «Ազատություն» ռ/կ-ի հարցին` պարոն Համմարբերգը Ստրասբուրգում նշեց, որ այդ հոդվածները չափազանց անորոշ ձեւակերպումներ ունեն, ինչը տարբեր մեկնաբանությունների հնարավորություն է տալիս:
2008թ նոյեմբերին Երեւան կատարած այցի ժամանակ Համմարբերգը խոստացել էր «7-ի գործի» վերաբերյալ իր վերջնական կարծիքը հայտնել ավելի ուշ:
«Ազատություն» ռ/կ հարցին, թե պատրա՞ստ է այժմ հայտնել վերջնական կարծիքը, Համմարբերգը պատասխանեց.
«Քանի դեռ չի սկսվել դատավարությունը, ես չէի ցանկանա որեւէ տեսակետ կամ կարծիք հայտնել: Իմ եզրակացությունները կհրապարակեմ, երբ դատավարությունն ավարտվի: Այն ժամանակ կարող ենք ասել` կայի՞ն հիմքեր մեղադրանքի համար, թե՞ ոչ»:
Իսկ նոյեմբերին դուք ավելի կոշտ դիրքորոշում ու տեսակետներ էիք հայտնում, ի՞նչ է փոխվել դրանից հետո` հարցին պատասխանելիս նա նշեց.
«Իրականությունն այն է, որ 7 կալանավորները եւ մյուս դատապարտյալները եթե անմեղ են, ապա չպետք է բանտում լինեն: Ուստի այդ առումով էլ չափազանց կարեւոր է «7-ի գործով» դատավարությունը, որովհետեւ եթե ապացույցներ չներկայացվեն, որ նրանք քրեորեն պատժելի արարք են կատարել, ապա պետք է ազատ արձակվեն: Վճիռը կայացվելու է դատավարության ավարտին, որն էլ ցույց կտա` ամեն ինչ արդա՞ր է եղել, թե՞ ոչ»:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment