«Առավոտ» - 28-1-2009- 20-ամյա բելգիացի Կիմ դե Գելդերը խոստովանել է իր փաստաբանին, որ սպանել է երկու երեխայի եւ մի դայակի՝ Դերդեմոնդ քաղաքի մանկամսուրում։ Նա ձերբակալվել է ուրբաթ օրը, երբ պարզվել է, որ մսուր-մանկապարտեզում սպանվել է 3 հոգի՝ 9 ամսական աղջիկ, 6 ամսական տղա եւ 54-ամյա դայակը։ Մարդասպանը ներխուժել է մսուր-մանկապարտեզ՝ Բեթմենի մասին ֆիլմի հերոսներից մեկի դիմակով եւ դանակի հարվածներ հասցրել երեխաներին ու դաստիարակներին։ Այդպիսով, բացի սպանվածներից, կա նաեւ 13 վիրավոր։ Ըստ բելգիական դատախազության՝ դե Գելդերը կասկածվում է նաեւ հարեւան քաղաքում 73-ամյա կնոջ սպանության մեջ։ Մարդասպանը հրաժարվել է համագործակցել իրավապահների հետ եւ պատասխանել հարցերին, սակայն զրույց է ունեցել իր փաստաբանի հետ։ Վերջինս լրագրողներին հայտնել է, որ հանցագործի հետ ունեցել է կառուցողական զրույց՝ կյանքի եւ վերջին միջադեպի մասին։ «Դեռեւս գաղտնիք է մնում, թե ինչու է նա որպես զոհ ընտրել փոքր երեխաների,- ասում է փաստաբանը։- Ես զգում եմ, որ նա ցավում է կատարվածի համար։ Նա ինքն է այդպես ասում։ Նա ընդունում է նաեւ, որ իր արարքը անմարդկային է»։
Բելգիացիները ցնցված են կատարվածից եւ իշխանություններից պահանջում են բացատրել, թե ինչպես է մարդասպանը այդքան հեշտ մուտք գործել մսուր։ Անհանգստացած ծնողները կոչ են անում ուժեղացնել անվտանգության միջոցառումները մանկական հիմնարկներում։Thursday, January 29, 2009
Երեխաների մարդասպանը խոստովանել է
«Առավոտ» - 28-1-2009- 20-ամյա բելգիացի Կիմ դե Գելդերը խոստովանել է իր փաստաբանին, որ սպանել է երկու երեխայի եւ մի դայակի՝ Դերդեմոնդ քաղաքի մանկամսուրում։ Նա ձերբակալվել է ուրբաթ օրը, երբ պարզվել է, որ մսուր-մանկապարտեզում սպանվել է 3 հոգի՝ 9 ամսական աղջիկ, 6 ամսական տղա եւ 54-ամյա դայակը։ Մարդասպանը ներխուժել է մսուր-մանկապարտեզ՝ Բեթմենի մասին ֆիլմի հերոսներից մեկի դիմակով եւ դանակի հարվածներ հասցրել երեխաներին ու դաստիարակներին։ Այդպիսով, բացի սպանվածներից, կա նաեւ 13 վիրավոր։ Ըստ բելգիական դատախազության՝ դե Գելդերը կասկածվում է նաեւ հարեւան քաղաքում 73-ամյա կնոջ սպանության մեջ։ Մարդասպանը հրաժարվել է համագործակցել իրավապահների հետ եւ պատասխանել հարցերին, սակայն զրույց է ունեցել իր փաստաբանի հետ։ Վերջինս լրագրողներին հայտնել է, որ հանցագործի հետ ունեցել է կառուցողական զրույց՝ կյանքի եւ վերջին միջադեպի մասին։ «Դեռեւս գաղտնիք է մնում, թե ինչու է նա որպես զոհ ընտրել փոքր երեխաների,- ասում է փաստաբանը։- Ես զգում եմ, որ նա ցավում է կատարվածի համար։ Նա ինքն է այդպես ասում։ Նա ընդունում է նաեւ, որ իր արարքը անմարդկային է»։
Բելգիացիները ցնցված են կատարվածից եւ իշխանություններից պահանջում են բացատրել, թե ինչպես է մարդասպանը այդքան հեշտ մուտք գործել մսուր։ Անհանգստացած ծնողները կոչ են անում ուժեղացնել անվտանգության միջոցառումները մանկական հիմնարկներում։
برچسبها:
Զանազան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment