Lragir. 12-1-2009- Այսօր ՀՀԿ մամուլի պատասխանատու, պատգամավոր Էդուարդ Շարմազանովն իր կուսակցության պաշտոնական տեսակետն է հայտնել ԵԽԽՎ-ում Հայաստանին ձայնից զրկելու կապակցությամբ: Նա ասել է, թե Հայաստանին ձայնից զրկելու դեպքում հետեւանքներն այդքան էլ ծանր չեն լինի, քանի որ Հայաստանը վարում է բազմավեկտոր արտաքին քաղաքականություն` ԱՄՆ, Եվրամիություն, Հնդկաստան, Չինաստան, Ռուսաստան: Ասել կուզի, եթե Եվրոպան մեզ ձայնից զրկի, կգնանք այլ դաշտ: Էդուարդ Շարմազանովը չի նշել ուժային կենտրոններից մեկը` մահմեդական աշխարհը, որի մասին հիշատակել էր ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը: Սակայն դա էական չէ, քանի որ թե Շարմազանովը, թե Գալուստ Սահակյանն ասել են նույն բանը, այսինքն` Հանրապետական կուսակցության, այսինքն նաեւ Սերժ Սարգսյանի պաշտոնական տեսակետը:Իհարկե, այս պարագայում չարժե էլ վիճարկել, որ այսօր աշխարհը շատ փոքր է, եւ ամեն ինչ փոխկապակցված է: Միայն հակասությունների վրա «խաղալը», ինչը Շարմազանովը ներկայացնում է որպես «բազմավեկտոր քաղաքականություն», դա քաղաքականություն չէ, այլ բոլորովին այլ բան: Դրա հետեւանքը սովորաբար երկրի համար լինում է շատ ավելի տխուր, քան ԵԽԽՎ-ում ձայնից զրկելը: Նման օրինակները ժամանակակից աշխարհում բազմաթիվ են, եւ կարելի էր դրանք գոնե ուսումնասիրել: Սակայն Հայաստանի իշխանությանը դա քիչ է հետաքրքրում, ինչի վկայություն են իշխանության տարբեր ներկայացուցիչների հայտարարությունները: Խնդիրը Հայաստանի իշխանության համար այլ է` որտեղ նրան կընդունեն ու փող կտան: Իսկ թե ում համար ի վերջո վատ կլինի` նրան շատ քիչ է հետաքրքրում:Tuesday, January 13, 2009
ՈՒՄ ՀԱՄԱՐ ՎԱՏ ԿԼԻՆԻ, ԵԹԵ ԶՐԿԵՆ ՁԱՅՆԻՑ
Lragir. 12-1-2009- Այսօր ՀՀԿ մամուլի պատասխանատու, պատգամավոր Էդուարդ Շարմազանովն իր կուսակցության պաշտոնական տեսակետն է հայտնել ԵԽԽՎ-ում Հայաստանին ձայնից զրկելու կապակցությամբ: Նա ասել է, թե Հայաստանին ձայնից զրկելու դեպքում հետեւանքներն այդքան էլ ծանր չեն լինի, քանի որ Հայաստանը վարում է բազմավեկտոր արտաքին քաղաքականություն` ԱՄՆ, Եվրամիություն, Հնդկաստան, Չինաստան, Ռուսաստան: Ասել կուզի, եթե Եվրոպան մեզ ձայնից զրկի, կգնանք այլ դաշտ: Էդուարդ Շարմազանովը չի նշել ուժային կենտրոններից մեկը` մահմեդական աշխարհը, որի մասին հիշատակել էր ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը: Սակայն դա էական չէ, քանի որ թե Շարմազանովը, թե Գալուստ Սահակյանն ասել են նույն բանը, այսինքն` Հանրապետական կուսակցության, այսինքն նաեւ Սերժ Սարգսյանի պաշտոնական տեսակետը:Իհարկե, այս պարագայում չարժե էլ վիճարկել, որ այսօր աշխարհը շատ փոքր է, եւ ամեն ինչ փոխկապակցված է: Միայն հակասությունների վրա «խաղալը», ինչը Շարմազանովը ներկայացնում է որպես «բազմավեկտոր քաղաքականություն», դա քաղաքականություն չէ, այլ բոլորովին այլ բան: Դրա հետեւանքը սովորաբար երկրի համար լինում է շատ ավելի տխուր, քան ԵԽԽՎ-ում ձայնից զրկելը: Նման օրինակները ժամանակակից աշխարհում բազմաթիվ են, եւ կարելի էր դրանք գոնե ուսումնասիրել: Սակայն Հայաստանի իշխանությանը դա քիչ է հետաքրքրում, ինչի վկայություն են իշխանության տարբեր ներկայացուցիչների հայտարարությունները: Խնդիրը Հայաստանի իշխանության համար այլ է` որտեղ նրան կընդունեն ու փող կտան: Իսկ թե ում համար ի վերջո վատ կլինի` նրան շատ քիչ է հետաքրքրում:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment