Saturday, January 10, 2009

Իրան-Հայաստան գազամուղի կառուցման համար հողեր են օտարվելու

HayInfo- 8-1-2009- Հունվարի 8–ին կայացած նիստում ՀՀ կառավարությունը որոշել է Իրան-Հայաստան գազամուղի Քաջարան-Արարատ հատվածի կառուցման ծրագրի իրականացման նպատակով, ՀՀ Սյունիքի մարզի 73.8445 հեկտար, Վայոց Ձորի մարզի 45.064 հեկտար, Արարատի մարզի 20.8271 հեկտար տարբեր նպատակային նշանակության հողերը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա։ Սահմանվել է նաև, որ գազամուղի հիշյալ հատվածի` որոշման մեջ նշված մի շարք տարածքների, քաղաքացիների և իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող 7.1094 հեկտար հողամասերի օտարման նպատակն է «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ։ Որոշումը հիմնավորվել է նրանով, որ որոշման 2-րդ կետում նշված ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ ծրագրի իրականացումը նպատակաուղղված է երկրի էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացմանը։ Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, նիստում որոշում է ընդունվել նաև ՀՀ Կոտայքի մարզի Պտղնիի գյուղական համայնքի մի շարք հողերի կատեգորիան փոխելու վերաբերյալ։ «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 18-ը նշել որպես Աստղագիտության օր։

No comments: