Thursday, March 19, 2009

Երեւանում տեղի կունենա «23,5» թուրքական ֆիլմերի փառատոնը

/PanARMENIAN.Net/ 18.03.2009 - Մարտի 19-21 Երեւանում տեղի կունենա «23,5» թուրքական ֆիլմերի փառատոնը: «Մոսկվա» կինոթատրոնի փոքր դահլիճում կներկայացվեն թուրք երիտասարդ ռեժիսորների 7 կարճամետրաժ ժապավեններ: Ներկայացված ֆիլմերի թվում է «Հրանտ/Ֆիրաթ» Հրանտ Դինքի մասին 7-րոպեանոց փաստագրական ֆիլմը, որի հիմքում 2006թ. Բոսֆորի Համալսարանում Հայաստանին նվիրված առաջին համաժողովի Դինքի ելույթի կադրերն են, ինչպես նաեւ նկարահանումներ Հրանտ Դինքի սպանության վայրից: Փառատոնին կներկայացվեն նաեւ «Ցախ», «Երբ ջարդված է սառույցը» եւ «Կապիտան-իստ-ամբուլ» փաստագրական, «Դատարկ գլուխներ» անիմացիոն, «Լռություն» եւ «Աջաբա» խաղարկային ֆիլմերը: Փառատոնը կազմակերպվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի Դեսպանության աջակցությամբ: Փառատոնի շրջանակներում կկայանան Երեւանի մի քանի բուհերի ֆիլմերի ցուցադրություններ:

No comments: