Saturday, March 21, 2009

Հայաստանի նախագահի հետ քննարկումներին մասնակցում են 48 կուսակցությունների ներկայացուցիչներ

/PanARMENIAN.Net/ 20.03.2009 - Երեւանում ընթանում են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ քաղաքական կուսակցությունների ղեկավարների «Համաշխարհային ֆինանսական ճգնաժամն ու Հայաստանը» թեմայով քննարկումները: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը, ՀՀ նախագահի մամլո քարտուղար Սամվել Ֆարմանյանը հաղորդել է լրագրողներին, որ քննարկումներին մասնակցում են 48 կուսակցությունների ներկայացուցիչներ: Մինչդեռ, նրա խոսքերով, մարտի 16-ի դրությամբ Հայաստանում գրանցված է 72 կուսակցություն, որից 9-ը կամ նախագահ չունեն կամ գտնվում են լուծարման գործընթացում: Ս.Ֆարմանյանը նշել է, որ քննարկումները սկսվել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու վարչապետ Տիգրան Սարգսյանի ողջույնի խոսքով, որից հետո առաջարկություններով հանդես են եկել կուսակցությունների ներկայացուցիչները:

No comments: