«ԱԶԳ» 28-03-2009- Կարելի է լուրջ տեղաշարժեր սպասել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Այս մասին «Թրենդ նյուսին» հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: «Կողմերի միջեւ գոյություն ունի վստահության բավականին մակարդակ: Առաջիկա մի քանի ամիսներին կարելի է լուրջ տեղաշարժեր սպասել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում», Բաքվում ասել է Մեթյու Բրայզան: «Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հերթական հանդիպումը կկայանա մայիսի 7-ին Պրահայում կամ Բրյուսելում, եթե այնտեղ տեղափոխվի հանդիպումը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հետագա մի քանի օրերին կվերադառնան Բաքու», նշել է Բրայզան, հաղորդում է «Նոյյան տապանը»:Saturday, March 28, 2009
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԿԱՅԱՆԱ ՄԱՅԻՍԻ 7-ԻՆ
«ԱԶԳ» 28-03-2009- Կարելի է լուրջ տեղաշարժեր սպասել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Այս մասին «Թրենդ նյուսին» հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: «Կողմերի միջեւ գոյություն ունի վստահության բավականին մակարդակ: Առաջիկա մի քանի ամիսներին կարելի է լուրջ տեղաշարժեր սպասել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում», Բաքվում ասել է Մեթյու Բրայզան: «Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հերթական հանդիպումը կկայանա մայիսի 7-ին Պրահայում կամ Բրյուսելում, եթե այնտեղ տեղափոխվի հանդիպումը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հետագա մի քանի օրերին կվերադառնան Բաքու», նշել է Բրայզան, հաղորդում է «Նոյյան տապանը»:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment