«ԱԶԳ» 13-3-2009- Ֆրանկֆուրտի «Համաշխարհային մշակույթի թանգարանում» անցյալ տարվա դեկտեմբերի 6-ին բացված երկու իրանահայերի հետմահու ցուցահանդեսը շարունակում է մնալ գերմանացի արվեստագետների ուշադրության կենտրոնում, գրում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը հավելելով, որ ցուցահանդեսը կշարունակի բաց մնալ մինչեւ այս տարվա հուլիսի 12-ը:
«Արեւելքի պատկերներ լուսանկարներում եւ կտավներում` 1880-1980 թթ.» ընդհանուր խորագրի ներքո ցուցադրվել են լուսանկարիչ Անտուան Սհրուգին խանի (1840-1933 թթ.) եւ նրա որդու` նկարիչ Անդրե «Դերվեշ» Սեւրուգյանի (1894-1996 թթ.) 97 ստեղծագործությունները` մեծ մասը առաջին անգամ: Նրանք դիվանագետների ընտանիքին են պատկանել եւ մեծապես ազդված են եղել պարսկական արվեստից, եւ չնայած գերմաներենով հրատարակված արվեստի գրքերում նշումներ եղել են նրանց մասին, այդուհանդերձ նրանք առավել հայտնի են եղել Մ. Նահանգներում եւ Մեծ Բրիտանիայում: Անդրեն ճանաչված է եղել հատկապես «Շահնամեի» իր նկարազարդումներով:
Ըստ լրատվության, ցուցանմուշները թանգարանին է տրամադրել Հայդելբերգում բնակվող Անդրեի որդին` Էմանուել Սեւրուգյանը:
Friday, March 13, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment