«Ազատություն» 27-3-2009- Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը, Բրյուսել կատարած այցի շրջանակներում, հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյին: Հանդիպման ընթացքում Եվրահանձնաժողովի նախագահը, մասնավորապես, անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին:
«Անդրադառնալով նախագահ Գյուլի` Հայաստան կատարած պատմական այցին, քաղաքական քայլ, որը վկայում է իմաստուն քաղաքականության մասին, ես շնորհավորում եմ նախագահ Գյուլին այդ նախաձեռնության համար: Մենք ակնկալում ենք մոտ ապագայում տեսնել այդ այցի կոնկրետ արդյունքները», - ասել է Ժոզե Մանուել Բարոզոն:
Saturday, March 28, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment