Saturday, March 28, 2009

Հայաստանը ծրագրում է ընդլայնել իր երկաթգիծը

/PanARMENIAN.Net/ 27.03.2009 - Հայաստանը ծրագրում է միաժամանակ երկու երկաթգծերի` Կազվին-Ռեշտ Աստարայի եւ Իրան-Հայաստանի կառուցումը: Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանի խոսքով, Կազվին-Ռեշտ Աստարա երկաթգիծը չի կարող խոչընդոտել Իրան-Հայաստան երկաթգծի նախագծի իրականացմանը: Կազվին-Ռեշտ Աստարա նախագծի իրականացումը, որը Ադրբեջանի տարածքով ռուսական երկաթգծային ցանցը կկապի իրանականի հետ, կարող է սկսվել արդեն 2009թ.: Նախագծի իրագործմանը մասնակցելու է նաեւ «Ռուսական երկաթգծեր» ԲԲԸ-ն: Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման նախագիծը մտել է նախագծա-հաշվարկային փուլ: Ինչպես ավելի վաղ հաղորդում էր Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, առաջարկված 13 տարբգերակներից ընտրվեց մեկը, որը սկսվում է Մեղրիից եւ շարժվում Սեւանի ուղղությամբ: Իրան-Հայաստան երկաթգիծը հայկական կողմին թույլ կտա օգտվել էներգակիրների եւ այլ ապրանքի տեղափոխման այլընտրանքային ճանապարհից` ելք ստանալով դեպի արտաքին աշխարհ: Ներկայումս արտասահմանի հետ Հայաստանի երկաթգծային հաղորդակցություններն ապահովվում են միայն Վրաստանի տարածքով:

No comments: