Saturday, March 14, 2009

Հայաստանի Հանրապետական կուսակցության օրակարգում ՀՀ վարչապետի հրաժարականի մասին հարց չկա. մամուլի քարտուղար

HayInfo. 13-3-2009- Իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) օրակարգում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին հարց չկա և չի քննարկվում, ասաց ՀՀԿ մամուլի քարտուղար, ՀՀ ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը։ Այդ մասին հաղորդում է "Նովոստի-Արմենիան": «Վարչապետ Տիգրան Սարգսյանը և նրա թիմն ի վիճակի են իրականացնել իրենց վրա դրված պարտականությունները։ Նա վայելում է քաղաքական մեծամասնության վստահությունը», - ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ուենցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Շարմազանովը՝:Մեկնաբանելով ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնից Սարգսյանի հնարավոր հեռանալու մասին՝ վերջերս հայկական մամուլում շրջանառվող լուրերը՝ Շարմազանովը բնութագրեց դրանք որպես «էժանագին հակաքարոզչություն որոշ քաղաքական ուժերի և շրջանակների կողմից»։

No comments: