
Վրաստանի նախագահի մամուլի քարտուղար Ալանա Գագլոեւան տված հարցազրույցում ասել է, որ "Վրաստանի նախագահի խոսքերը ՀՀ կառավարությանը վիրավորելու միտում չեն ունեցել":
Ալանա Գագլոեւան այս մասին ասել է` խնդրանքով մեկնաբանելով Վրաստանի նախագահի խոսքերն այն մասին, որ "Հայաստանի տնտեսությունը կործանվել է":
"Վրաստանի նախագահի ելույթը պայմանավորված էր տարածաշրջանային կոնկրետ տնտեսական իրադարձություններով: Քանի որ Հայաստանի ազգային արժույթն արժեզրկվել է, դա, մեր կարծիքով, ազդել է ՀՀ ողջ տնտեսական իրավիճակի վրա: Միխաիլ Սահակաշվիլին հայտարարել է նաեւ այն մասին, որ Վրաստանի տնտեսությունն ավելի պաշտպանված է, քանի որ Ռուսաստանի հետ Վրաստանի առեւտրատնտեսական հարաբերությունների ծավալն այնպիսին չէ, ինչպիսին Հայաստանինը: Այսպիսով, Վրաստանի նախագահի խոսքերը ՀՀ կառավարությանը վիրավորելու միտում չեն ունեցել", - ասել է մամուլի քարտուղարը:
Պատասպանելով հարցին այն մասին, թե արդյոք Վրաստանի նախագահն իրոք ասել է, որ "Հայաստանի տնտեսությունը կործանվել է", Ալանա Գագլոեւան ասել է հետեւյալը.
"Հավանաբար, Վրաստանի նախագահի հայտարարությունը սխալ է ընկալվել":
No comments:
Post a Comment