Panorama.am 09.11.2009 - «Իսլամական կոնֆերանս կազմակերպության» (ԻԿԿ) շրջանակներում նախօրեին Ստամբուլում մեկնարկել է «ISEDAK»-ի (Տնտեսական և առևտրային համագործակցության մշտական կոմիտեյի) գագաթաժողովը, որի ընթացքում Իրանի և Սիրիայի նախագահները հանդես են եկել բավականին կոշտ քաղաքական հայտարարություններով Ահմադինեժադը քննադատել է կապիտալիզմը, իսկ Բաշար ալ-Ասադը քննադատել է Իսրայելի քաղաքականությունը:
«Սի Էն Էն թուրք» (CnnTurk) լրատվականի տեղեկացմամբ` գագաթաժողովն ընթացել է դռնփակ պայմաններում և ավարտվել Ստամբուլի հռչակագրի ընդունմամբ: Այդ փաստաթղթով ամրագրվել է «ԻԿԿ» անդամ երկրների միջև տնտեսական համագործակցության սերտացման և առևտրային գործակցության ուժեղացման փոխհամաձայնությունը:
Կազմվել է առաջիկա 10 տարվա գործողությունների ծրագիրը: Հռչակագրում տեղ է գտել նաև իսլամադավան երկրների էներգետիկ համագործության հարցերը, խնդիր է դրվել համատեղ ուժերով զարգացնել ու արդիականացնել էներգակիրների արդյունահանման տեխնոլոգիաները, ավելացնել կապիտալ ներդրումների քանակը վառելիքաէներգետիկ ոլորտում:
Ի դեպ, նույն աղբյուրի հաղորդմամբ, գագաթաժողովին մասնակցող Ադրբեջանի վարչապետի օգնական Աբիդ Շերիֆովն իր ելույթի ժամանակ ասել է, որ հայկական զինուժի կողմից «ադրբեջանական հողերի» 20 տոկոսի գրավումը լուրջ խոչընդոտ է ստեղծել տարածաշրջանում տնտեսական զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովուրդների բարեկեցության համար: Շերիֆովի ելույթը մնացել է անարձագանք:Tuesday, November 10, 2009
Գագաթաժողովն ավարտվել է Ստամբուլի հռչակագրի ընդունմամբ
Panorama.am 09.11.2009 - «Իսլամական կոնֆերանս կազմակերպության» (ԻԿԿ) շրջանակներում նախօրեին Ստամբուլում մեկնարկել է «ISEDAK»-ի (Տնտեսական և առևտրային համագործակցության մշտական կոմիտեյի) գագաթաժողովը, որի ընթացքում Իրանի և Սիրիայի նախագահները հանդես են եկել բավականին կոշտ քաղաքական հայտարարություններով Ահմադինեժադը քննադատել է կապիտալիզմը, իսկ Բաշար ալ-Ասադը քննադատել է Իսրայելի քաղաքականությունը:
«Սի Էն Էն թուրք» (CnnTurk) լրատվականի տեղեկացմամբ` գագաթաժողովն ընթացել է դռնփակ պայմաններում և ավարտվել Ստամբուլի հռչակագրի ընդունմամբ: Այդ փաստաթղթով ամրագրվել է «ԻԿԿ» անդամ երկրների միջև տնտեսական համագործակցության սերտացման և առևտրային գործակցության ուժեղացման փոխհամաձայնությունը:
Կազմվել է առաջիկա 10 տարվա գործողությունների ծրագիրը: Հռչակագրում տեղ է գտել նաև իսլամադավան երկրների էներգետիկ համագործության հարցերը, խնդիր է դրվել համատեղ ուժերով զարգացնել ու արդիականացնել էներգակիրների արդյունահանման տեխնոլոգիաները, ավելացնել կապիտալ ներդրումների քանակը վառելիքաէներգետիկ ոլորտում:
Ի դեպ, նույն աղբյուրի հաղորդմամբ, գագաթաժողովին մասնակցող Ադրբեջանի վարչապետի օգնական Աբիդ Շերիֆովն իր ելույթի ժամանակ ասել է, որ հայկական զինուժի կողմից «ադրբեջանական հողերի» 20 տոկոսի գրավումը լուրջ խոչընդոտ է ստեղծել տարածաշրջանում տնտեսական զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովուրդների բարեկեցության համար: Շերիֆովի ելույթը մնացել է անարձագանք:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment