/PanARMENIAN.Net/ 2008 թվականը շատ հագեցած էր Հայաստանի Պաշտպանության նախարարության համար: ՊՆ-ն կարողացավ կատարել իր առջեւ դրված խնդիրները, ապահովել Հայաստանի եւ նրա քաղաքացիների անվտանգությունը: Հայաստանի Զինված ուժերը առկա պայմանների կատարելագործման միջոցով բարձր մակարդակով ապահովեցին սահմանների պաշտպանությունը շփման գծում: Այդ մասին Երեւանում 2008թ. արդյունքներին նվիրված մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«2008 թ. մենք լուրջ աշխատանքն ենք կատարել: Այսօր Հայաստանի ԶՈւ-ում ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի զինծառայողները պատվով կատարեն իրենց առջեւ դրված խնդիրը»,-հայտարարել է Սեյրան Օհանյանը: Ըստ պաշտպանության նախարարի, անցյալ տարի ՊՆ ուշադրության կենտրոնում էր ղեկավար կադրերի պատրաստությունը: Բացի այդ, 2008թ. Հայաստանում տեղի ունեցան «Ռուբեժ-2008» հրամանատարաշտաբային զորավարժությունները եւ ՆԱՏՕ-ի Cooperative Longbow- Lancer-2008 զորավարժությունները «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, որիոնց ընթացքում հայկական բանակը լավագույնս դրսեւորեց իրեն: Անցյալ տարի ՊՆ-ն ստացավ մի նոր համալիր, որտեղ միավորվեցին ՀՀ ԶՈՒ բոլոր կառույցները:
«Մենք առաջընթաց ենք գրանցել ռազմական կրթության ու ուսման մեջ: 2008-ին ներդրվեց պայմանագրային ծառայության համակարգը ավագ սերժանտների շրջանում: Մենք հսկայական աշխատանք ենք կատարել բանակում կարգապահության ապահովման ուղղությամբ: Բացի այդ, հատուկ ուշադրություն ենք դարձրել ռազմական սպառազինության ձեռք բերմանն ու համալրմանը, ՀՀ ԶՈւ հետախուզության կատարելագործմանը, ծանր հրետանու եւ կապի համակարգերին»,-ասել է Օհանյանը: Նրա խոսքերով, 2008- ավարտին նախարարությունում ստեղծվեց տեխնիկական նյութերի ապահովման դեպարտամենտ: Միեւնույն ժամանակ ուշադրության կենտրոնում էին նաեւ ԶՈւ բուժկետերի համալրման, բնակարանային շինարարության հարցերը: «Այս ամենն արվեց բարձրացնելու համար մեր բանակի մարտական ոգին: Մեզ համար չափազանց կարեւոր է, որպեսզի բանակ-հասարակություն կապը որքան հնարավոր է ամուր լինի: Այն երկիրը, որի բանակն ու հանրությունը միասին են գործում, անպարտելի է»,-ասել է Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ 2009 թվականին եւս ՊՆ-ն կշարունակի համագործակցությունը ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության հետ՝ երիտասարդ սերնդի շրջանում հայրենասիրական կրթության մակարդակը բարձրացնելու նպատակով: «2009-ին ՊՆ-ն կշարունակի բանակի բարեփոխման գործընթացը: Մենք նաեւ նոր սցենարներ կմշակենք մեր բանակի պաշտպանունակության եւ մարտունակության կատարելագործման համար»,-եզրափակել է Ս.Օհանյանը:
Sunday, January 25, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment