
Lragir 9-3-2009- Հայ-թուրքական սահմանի ապաշրջափակման մասին որեւէ համաձայնության կարելի է հասնել առաջիկա մեկ-մեկուկես տարվա ընթացքում, մարտի 9-ին Հայելի ակումբում հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ, կուսակցության խորհրդարանի խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Հիշեցնենք, որ Գալուստ Սահակյանի կուսակցապետ Սերժ Սարգսյանը մի քանի շաբաթ առաջ Մյունխենում հայտարարեց, որ հայ-թուրքական հարաբերության կարգավորման հարցում շոշափելի արդյունք կարելի է սպասել ընթացիկ տարվա երկրորդ կեսին:
No comments:
Post a Comment