Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթը հայտարարել է, որ Թեհրանը Հորմուզի նեղուցի շրջանում անվտանգության ապահովումը համարում է իր առանցքային առաջադրանքը.
«Հորմուզի նեղուցը կենսական նշանակություն ունի համաշխարհային տնտեսության համար։ Իրանի դիվանագիտության առանցաքային առաջադրանքն է համարվում տվյալ տարածաշրջանում անվտանգության ապահովումը։ Իրանն առավելագույն ջանքեր է գործադրում Պարսից ծոցում անվտանգության ապահովման ուղղությամբ»։
Մեհմանփարասթը հիշեցրել է, որ վաղը թուրք-իրանական համատեղ տնտեսական հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար Թուրքիա է ժամանելու Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին, որը նաև այդ հանձնաժողովի ղեկավարն է։
Մեհմանփարասթը հավելել է, թե Իրանը հուսով է, որ իր միջուկային ծրագրի շուրջ «վեցյակ»-ի հետ բանակցություններում կգրանցվի համագործակցություն՝ ընդգծելով, որ Իրանը ողջունում է այդ գործընթացի վերսկսումը։
Հիշեցնենք, որ այսօր Ռուսաստանի փոխարտգործնախարար Գենադի Գաիտոլվը հայտարարել է, թե Ռուսաստանն աջակցում է Իրանին Թուրքիայի տարածքում «վեցյակ»-ի հետ բանակցությունների սկսման վերաբերյալ ցուցաբերած պատրաստակամության հարցում։ Tuesday, January 17, 2012
«Թեհրանը Հորմուզի նեղուցի շրջանում անվտանգության ապահովումը համարում է իր առանցքային առաջադրանքը». Իրանի ԱԳՆ
Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթը հայտարարել է, որ Թեհրանը Հորմուզի նեղուցի շրջանում անվտանգության ապահովումը համարում է իր առանցքային առաջադրանքը.
«Հորմուզի նեղուցը կենսական նշանակություն ունի համաշխարհային տնտեսության համար։ Իրանի դիվանագիտության առանցաքային առաջադրանքն է համարվում տվյալ տարածաշրջանում անվտանգության ապահովումը։ Իրանն առավելագույն ջանքեր է գործադրում Պարսից ծոցում անվտանգության ապահովման ուղղությամբ»։
Մեհմանփարասթը հիշեցրել է, որ վաղը թուրք-իրանական համատեղ տնտեսական հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար Թուրքիա է ժամանելու Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին, որը նաև այդ հանձնաժողովի ղեկավարն է։
Մեհմանփարասթը հավելել է, թե Իրանը հուսով է, որ իր միջուկային ծրագրի շուրջ «վեցյակ»-ի հետ բանակցություններում կգրանցվի համագործակցություն՝ ընդգծելով, որ Իրանը ողջունում է այդ գործընթացի վերսկսումը։
Հիշեցնենք, որ այսօր Ռուսաստանի փոխարտգործնախարար Գենադի Գաիտոլվը հայտարարել է, թե Ռուսաստանն աջակցում է Իրանին Թուրքիայի տարածքում «վեցյակ»-ի հետ բանակցությունների սկսման վերաբերյալ ցուցաբերած պատրաստակամության հարցում։
برچسبها:
Իրան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment