«ԱԶԳ» 17-3-2009- «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործի գլխավոր մեղադրյալներից Յասին Հայալի փաստաբան Ֆուաթ Թուրգութը հայց է ներկայացրել դատարանՙ ընդդեմ Դինքի ընտանիքի: Ֆուաթ Թուրգութի հայցադիմումում որպես վիրավորանք են որակվում վերջինիս հասցեին Հրանտ Դինքի սպանության գործի դատական նիստերի ժամանակ խմբագրապետի դստեր` Դելալ Դինքի հետեւյալ արտահայտությունները. «Այնտեղ, որտեղ սա է խոսում, մենք չենք կարող գտնվել: Թող նա խոսի, դուք էլ լսեք»: Հայցադիմումում որպես սպառնալիք է որակվում Դինքի եղբոր` Խոսրով Դինքի հետեւյալ հայտարարությունը. «Քեզ հետ «Էրգենեքոնի» գործի ժամանակ էլ կհանդիպենք, ռասիստ ֆաշիստ»: Դինքի սպանության գործի մի շարք դատալսումների ժամանակ փաստաբան Ֆուաթ Թուրգութը աչքի է ընկել իր լկտի պահվածքով եւ վիրավորական խոսքեր հնչեցրել հայ ազգի եւ Հրանտ Դինքի ընտանիքի հասցեին, հաղորդում է «Նոյյան տապանը»:Wednesday, March 18, 2009
ՀԱՅՑՙ ԸՆԴԴԵՄ ԴԻՆՔԻ ԸՆՏԱՆԻՔԻ
«ԱԶԳ» 17-3-2009- «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործի գլխավոր մեղադրյալներից Յասին Հայալի փաստաբան Ֆուաթ Թուրգութը հայց է ներկայացրել դատարանՙ ընդդեմ Դինքի ընտանիքի: Ֆուաթ Թուրգութի հայցադիմումում որպես վիրավորանք են որակվում վերջինիս հասցեին Հրանտ Դինքի սպանության գործի դատական նիստերի ժամանակ խմբագրապետի դստեր` Դելալ Դինքի հետեւյալ արտահայտությունները. «Այնտեղ, որտեղ սա է խոսում, մենք չենք կարող գտնվել: Թող նա խոսի, դուք էլ լսեք»: Հայցադիմումում որպես սպառնալիք է որակվում Դինքի եղբոր` Խոսրով Դինքի հետեւյալ հայտարարությունը. «Քեզ հետ «Էրգենեքոնի» գործի ժամանակ էլ կհանդիպենք, ռասիստ ֆաշիստ»: Դինքի սպանության գործի մի շարք դատալսումների ժամանակ փաստաբան Ֆուաթ Թուրգութը աչքի է ընկել իր լկտի պահվածքով եւ վիրավորական խոսքեր հնչեցրել հայ ազգի եւ Հրանտ Դինքի ընտանիքի հասցեին, հաղորդում է «Նոյյան տապանը»:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment