/PanARMENIAN.Net/ 13.03.2009 - Մարտի 11-ին Հայաստան է ժամանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում Ալեքսանդր Լուկաշենկոյին անձամբ դիմավորել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Բելառուսի նախագահին, որն ինքնաթիռից դուրս եկավ իր կրտսեր որդի Նիկոլայի հետ, աղուհացով դիմավորեցին: Հենց այնտեղ էլ` օդանավակայանում, տեղի ունեցավ Լուկաշենկոյի եւ Սարգսյանի կարճատեւ զրույցը, որն էլ այդ ժամանակվանից ի վեր դարձել է Հայաստան կատարած այցի «աշխատանքային» բնույթի միակ հաստատումը:
Ինչպես հաղորդում են «Բելառուսական նորությունները», Երեւանից Լուկաշենկոն ուղեւորվել է հայկական մայրաքաղաքից 55 կմ հեռավորության վրա գտնվող Ծաղկաձոր քաղաքը, որտեղ կանգ է առել Multi Rest House գերժամանակակից հինգ-աստղանի հյուրանոցային համալիրում: Այնտեղ նա ծրագրում է մնալ մինչեւ կիրակի: Համենայնդեպս, հենց մարտի 15-ին է ավարտվում Բելառուսից ժամանած հյուրերի վարձակալած հյուրանոցային համարների ժամկետը:
Ի դեպ, Հայաստանի նախագահի մամլո ծառայությունը տեղեկատվություն չի տարածում այն մասին, թե արդյոք Լուկաշենկոն ու Սարգսյանը կրկին հանդիպելու են, թե` ոչ: Մինչդեռ Բելառուսի նախագահի մամլո ծառայության ղեկավար Պավել Լեգկիի տվյալների համաձայն, Լուկաշենկոն Մինսկ կվերադառնա «ոչ շուտ, քան վաղը»: «Հայաստանում դեռ հանդիպումներ կլինեն»,- նշել է Պ.Լեգկին:
Ինչպես ավելի վաղ հաղորդում էր Բելառուսի նախագահի մամլո ծառայությունը, այցի ծրագրով նախատեսված են Լուկաշենկոյի հանդիպումները Հայաստանի ղեկավարության եւ գործնական շրջանակների ներկայացուցիչների հետ:
Saturday, March 14, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment