Thursday, March 12, 2009

Հայ երիտասարդությունը բուհերում պայքար է սկսել կաշառակերության դեմ

HayInfo. 11-3-2009 - «Միասին» երիտասարդական շարժումը յուրահատուկ միջոցով պայքար է սկսել կաշառակերության դեմ: Այդ շարժման շրջանակներում այսօր առավոտյան որոշ երեւանյան բուհերի պատերին, կանգառներում եւ այլ բազմամարդ վայրերում փակցվել էին ավելի քան մեկ տասնյակ դասախոսների լուսանկարներ, որոնք հավաքվել էին «Կաշառակերներ» ընդհանուր անվան տակ: Բացի լուսանկարներից տեղեկություն էր ներկայացվել դասախոսների գործունեության, նրանց անցած «մասնագիտական» ուղու մասին:Այդ մասին հաղորդում է PanARMENIAN.NetՇարժման մասնակիցները բոլոր ուսանողներին կոչ են անում միանալ այդ պայքարին եւ օգնել արմատախիլ անելու նման երեւույթները բուհերից:Կաշառակերության դեմ պայքարողների դեմ իրենց «պայքարն» են սկսել երեւանյան ոստիկանները, որոնք, շրջապատելով կանգառն ու մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ գտնվող գետնանցումը, «օգնում էին» կաշառակերության վերացմանը` պատերից պոկելով լուսանկարները:

No comments: