/PanARMENIAN.Net/ 11.03.2009 - «Թուրքիան չի հրաժարվում ԵՄ մտնելու իր քաղաքականությունից, բայց ջանում է այլընտրանքային քաղաքականություն վարել Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի տարածաշրջաններում իր դիրքերն ամրապնդելու համար»,- հայտնել է ՀՀ պատգամավոր, իշխող Հանրապետական կուսակցության անդամ, կրթության եւ գիտության հարցերով խորհդարանական մշտական հանձնաժողովի ղեկավար Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով, հայ-թուրքական հարաբերությունները երկկողմ չեն, այլ գտնվում են գլոբալ քաղաքականության ենթատեքստում: Ինչպես նշել է պատգամավորը, տարածաշրջանում հիմնական խաղացողներն այնպիսի ուժերն են, ինչպիսիք են ԱՄՆ, ՌԴ, ԵՄ, իսկ հայ-թուրքական հարաբերությունները միայն կախված են նրանց խաղից: «Թուրքիան այլընտրանք չուներ Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու հարցում: Տարածաշրջանում պետք է կայունություն լինի, քաղաքականությունը պետք է զիջի իր տեղը տնտեսական շահերին»,- հայտնել է նա:
PanARMENIAN.Net-ի թղթակցի այն հարցին, թե ինչպես է նա գնահատում Թուրքիայի մասնակցությունը Հայաստանում ատոմային էլեկտրակայանի կառուցմանը, եւ թե ինչքանով այն կարող է սպառնալ Հայաստանի անվտանգությանը, Աշոտյանը պատասխանել է, որ ինքը չի կարծում, որ Թուրքիայի մասնակցությունը ԱԷԿ կառուցմանը կարող է վտանգ ներկայացնել ազգային անվտանգության համար:
«Ես այդ հայտարարությունը ընկալում եմ որպես Հայաստանի նախագահի քաղաքականության շարունակություն: Այդ հայտարարությունը կարող է շատ ուժեղ դիվանագիտական խաղաքար դառնալ Հայաստանի ձեռքում»,- ավելացրել է նա:
Thursday, March 12, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment