Saturday, March 21, 2009

ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԷԿ ԵՎ ՆԱՎԹԱՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ

Lragir. 20-3-2009- Էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանը մարտի 20-ին հայտարարել է, որ Իրանը 280 միլիոն դոլար է ներդնելու Մեղրում հիդրոէլեկտրակայան կառուցելու համար, իսկ Հայաստանը դրա դիմաց վճարելու է էլեկտրաէներգիայով: Մովսիսյանն ասել է, որ աշխատնքը արդեն սկսված է, իսկ բուն շինարարությունը կսկսի 1-2 ամիս անց: "Շինարարությունն ամենից թեթեւ փուլն է: Եթե բոլոր հարցերը, ինչպես օրինակ ֆինանսական սխեմաների մշակումը, պայմանագրերի կնքումը, լուծվեն, ապա շինարարությունը կլինի նախագծի առավել թեթեւ փուլը", հայտարարել է Արմեն Մովսիսյանը: Ըստ նրա, Մեղրիի ՀԷԿ շինարարությունը կավարտվի 5 տարվա ընթացքում: Արմեն Մովսիսյանը հայտարարել է նաեւ հայ-իրանական նավթավերամշակման գործարանի կառուցման մասին, ասելով, որ այդ նախագծի արժեքը կկազմի 250-280 միլիոն դոլար: Մովսիսյանի խոսքով, աշխատանքի առաջին համալիրի ուղղությամբ գործողությունները կսկսեն արդեն 2009 թվականին: Դրանք ներառելու են Երասխում նավթամթերքների տերմինալի կառուցումը եւ Թավրիզից պատրաստի նավթամթերքների առաքման համար անհրաժեշտ խողովակաշարի կառուցումը:

No comments: