/PanARMENIAN.Net/ 04.03.2009 - Այսօր արդեն ստեղծվել են հայ եւ վրացի պատմաբաններց ու ճարտարապետներից կազմված աշխատավոր խմբեր, որոնք մանրամասն հետազոտում են հայկական Սբ. Նորաշեն եկեղեցու հետ կապված հարցը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Վրաստանի Մշակույթի նախարարության միջազգային գործերով բաժնի գլխավոր մասնագետ Միխայիլ Ժուրավլյովը: Նրա խոսքով, մանրամասն հետազոտությունից հետո կստեղծվի հանձնաժողով, որը ուսումնասիրված պատմական մանրամասների հիման վրա կհանգի վերջնական որոշման` արդյոք Նորաշենը հայկական, թե վրացական եկեղեցի է:
«Նորաշեն» Տիրամոր Ավետման եկեղեցին Թբիլիսիի հայկական մշակութային ամենաակնառու կառույցներից մեկն է: Եկեղեցին իրենից ներկայացնում է գմբեթավոր բազիլիկա տիպը, որի ճակատները առանձնացված են դեկորատիվ կամարաշարով: 1994թ.-ից պարբերաբար միջոցներ են ձեռնարկվում Նորաշեն եկեղեցին վրացականացնելու համար, ոչնչացվում են հայկական արձանագրությունները, որմնանկաները , խաչքարերը: Նորաշենի տարածքում հերթական միջադեպը տեղի ունեցավ անցյալ տարվա նոյեմբերի 16-ին, երբ Վրաց ուղղափառ եկեղեցու սպասավոր հայր Տարիել Սիքինչելաշվիլին բանվորների հետ, բուլդոզերի օգնությամբ սկսել է քանդել Թբիլիսիի Նորաշեն վանքի բակում գտնվող Միխաիլ եւ Լիդիա Թամամշեւների գերեզմանները: Թիֆլիսահայերի վրդովված ամբոխը պահանջել է իրենց տեղը վերադարձնել շիրմաքարերը, լեզվակռիվ է ծավալվել: Հայր Տարիելը կտրուկ հայտարարություններ է արել հայերի հասցեին, ընդգծելով, թե ,հայերը միշտ հակված են յուրացնել այն, ինչ իրենցը չէե, իսկ այն բանից հետո, երբ պատահարի վայր են ժամանել ՀԱԵ տեղի թեմի ներկայացուցիչներն ու Վրաստանի խորհրդարանի հայ պատգամավոր Վան Բայբուրտը, վրացի եկեղեցականը սկսել է արդարանալ, թե ժամանակավորպես տեղափոխում էր քարերը եկեղեցու բակը բարեկարգելու նպատակով, իսկ ավելի ճիշտ ,շիրմաքարերի տակ մաքրելու համար...»:
Thursday, March 5, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment