«Lragir.am» 29/04/2011: Եվրոպական Միության ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ապրիլի 29-ին Երեւանում տեղի ունեցած ասուլիսում լրագրողների խնդրանքով անդրադարձ է կատարել մարտի 1-ի իրադարձություններին: Նա ասել է, թե այդ իմաստով առաջընթաց կա, երբ խոսում ենք մարտի 1-ի գործով ազատազրկվածների մասին:
Բայց Ֆյուլեն նշել է, որ հարցը շատ ավելի գլոբալ է եւ այն պետք է այդպես ընկալեն նաեւ քաղաքական գործիչները: Ֆյուլեն նշել է, որ դրական է գնահատում մարտի 1-ի վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարությունը:
Նա նաեւ ավելացրել է, որ եթե մարտի 1-ի խնդիրը ամբողջական գնահատականի չարժանանա, եթե 2008-ի իրադարձությունները ամբողջական գնահատական չստանան եւ այդ էջը չփակվի, հնարավոր չի լինի խոսել 2012 թվականի ընտրության համար նպաստավոր միջավայր ստեղծելու մասին:

No comments:
Post a Comment