Thursday, April 16, 2009

Հարվարդում տեղի կունենա «Բարձրանալով Արարատ լեռը` նախկինում եւ այժմ» թեմայով դասախոսությունը

/PanARMENIAN.Net/ 15.04.2009 - Ապրիլի 15-ին Հայկական ընկերակցությունը Հարվարդի համալսարանում դասախոսություն է կազմակերպում «Բարձրանալով Արարատ լեռը` նախկինում եւ այժմ» թեմայով դասախոսությունը: Դասախոսությունը կկարդա Ֆիլիպ Քեթչյանը: 2003 թվականին Ֆիլիպ Քեթչյանը եւ նրա կինը` Էլզա Ռոնինգսթամ-Քեթչյանը ստիպված էին հաղթահարել ֆիզիկական եւ քաղաքական խոչընդոտներ` նվաճելու համար առասպելական լեռան գագաթը: Արարատ լեռը կարեւոր տեղ է զբաղեցնում աշխարհի պատմության, կրոնի եւ առասպելների մեջ: Միեւնույն ժամանակ, Արարատը ողջ աշխարհի հայության ազգային ինքնության կարեւորագույն խորհրդանիշն է:

No comments: