Lragir 15-4-2009- Օրերս հայկական հեռուստաեթերում հաղորդագրություն եղավ ոսկրածուծի պատվաստման նոր կենտրոնի մասին: Կենտրոնը, որ հիմնադրվել է Ամերիկայում, մտադիր է Երեւանում կետ բացել, որտեղ դոնորները կարող են ոսկրածուծ հանձնել: Կենտրոնի հիմնադիրները պնդում են, որ դա վտանգավոր չէ դոնորների համար, եւ կարող է փրկել մարդու կյանքը:
Չվիճարկելով նման կենտրոնների կարեւորությունը, ցանկանում ենք ուշադրություն հրավիրել միայն մի փաստի վրա: Կենտրոնի վերաբերյալ տեղեկատվության մեջ նշվում էր, թե Ամերիկայում շատ հայեր են ապրում, որ կարիք ունեն դոնորների: Եւ մի քանի անգամ հատուկ ընդգծվեց, թե հայերի դոնոր կարող են լինել միայն հայերը:
Անկեղծ ասած, տեղեկատվությունը մի շարք հարցեր առաջացրեց: Նախ, իսկապե՞ս որոշված է հայերի էթնիկ կոդը: Իրականում ոսկրածուծի միջոցով հնարավո՞ր է արդյոք որոշել մարդու ազգությունը: Եթե այո, ինչպե՞ս է որոշվում մարդու ազգությունը, եթե նրա նախնիների պատկանում են տարբեր էթնոսների: Եւ ինչպե՞ս կարելի է որոշել մարդկանց “մաքուր արյունը”, ովքեր ապրում են Հայաստանում, որը բազմիցս ենթարկվել է օտարերկրացիների արշավանքին:
Իսկ եթե այս հարցերին չկան պատասխաններ, ապա առաջանում է հարցերի մյուս խումբը: Ինչու են Կենտրոնի կազմակերպիչներն ասում, թե հային կարելի է պատվաստել միայն հայի ոսկրածուծ: Ինչ է սա, բլե՞ֆ: Սակայն միթե կարելի է խաբել մարդկանց: Եւ կա արդյոք տարբերություն հայի եւ ոչ հայի ոսկրածուծերի գների միջեւ: Ո՞ւմ ոսկրածուծն է ավելի էժան: Եւ մինչեւ ե՞րբ են մարդկանց պահելու էթնիկ առասպելների մշուշում, շահագործելով նրանց նվիրական զգացմունքները:
Thursday, April 16, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment