
Tert.am. 22-4-2009- Երեկ Շվեդիայի վարչապետ Ֆրեդերիկ Ռեյնֆելդտն այցելել է Կենտրոնական Թուրքիայի Կոնյա քաղաքում գտնվող Կուլու թաղամաս, որտեղ հայտարարել է, որ Եվրամիությունը չի կարող անտեսել Թուրքիային և որ 27 երկրներից բաղկացած բլոկը Թուրքիայի կարիքն զգում է նույնքան, որքան Թուրքիան է զգում ԵՄ-ի կարիքը:
Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, վարչապետն ընդգծել է, որ Շվեդիայի և Թուրքիայի միջև առկա դրացիական հարաբերությունները պետք է խթան հանդիսանան ԵՄ և Թուրքիայի հարաբերությունների համար: «ԵՄ-ը Թուրքիայի և Շվեդիայի կարիքն զգում է նույնքան, որքան այս երկու երկրները զգում են ԵՄ-ի կարիքը: Անհնար է, որպեսզի ԵՄ-ն անտեսի Թուրքիային»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ Շվեդիան սատարում է ԵՄ-ին Թուրքիայի անդամագրումը:
No comments:
Post a Comment