Saturday, April 11, 2009

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿԱՅՔԷՋԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԵՎ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻՆ

Խոսքն ԱՄՆ-ում գործող «Թուրքական ֆորում» կազմակերպության կայքէջին է վերաբերում, որը երեկ գրել էր. «Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի սպառնալիքից հետո, թե «վերջ կտանք երկխոսությանը, եթե Թուրքիան շարունակի նախապայմաններ առաջադրել հարաբերությունների նորմալացման համար», համանման խոսքեր ասաց նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա գոհունակությամբ արտահայտվեց Բարաք Օբամայի ցուցաբերած աջակցության մասին, նշեց, որ սպասում են Հայաստանի հետ Թուրքիայի սահմանի բացմանը, սակայն դրա համար որեւէ նախապայման չեն ընդունելու: Սերժ Սարգսյանը վերահաստատեց Հայոց ցեղասպանության պնդումներից չհրաժարվելու Հայաստանի հաստատակամությունը: Սարգսյանը միաժամանակ ասաց, որ Ղարաբաղից դուրս չեն գալու: Հայաստանի նախագահը մինչ այդ «անհրաժեշտության դեպքում հանուն Ղարաբաղի պատերազմելու» պատրաստակամություն էր հայտնել»:

No comments: