Մայրաքղաքի պատերը ծածկվելու է Հայոց Ցեղասպանության նվիրված որմազդերով:
Հայոց Ցեղասպանության 94-ամյակի առիթով «Արաքս» շաբաթաթերթը հրատարակել է մի որմազդ` 42*58սմ. չափսերով, որը փակցվելու է մայրաքղաք Թեհրանի ու նաեւ Սպահանի պատերին եւ նախատեսված ցուցափեղկերին:
Որմազդի վրա պարսկերենով գրված է` Ապրիլի 24-ը Օսմանական Թուրքիայի միջոցով գործադրված Հայոց Ցեղասպանության օրն է: Ու նաեւ մի քանի տող բերված է հայոց Մեծ Եղեռնի ականատես՝ պարսիկ գրող Մոհամմադ-Ալի Ջամալզադեի հուշերից, ուր հանրահայտ արձակագիրը գրում է. «Այն ժամին եւ այնտեղ, առաջին անգամվա համար, ես ականատեսը եղա այն չարիքների եւ դաժանությունների, որ Առաջին աշխարհամարտի սկսնական տարիներին Օսմանական Թուրքիայում ի գործ էր դրվում խեղճ հայերի նկատմամբ, որն, ինչպես երեւի գիտեք, բյուրավոր մարդկանց սպանության պատճառ դարձավ»:
Որմազդը հրատարակվել է 5000 տպաքանակով:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment