
/PanARMENIAN.Net/ 29.04.2009 - Մոսկվան ողջունում է Երեւանի եւ Անկարայի` փոխհարաբերությունների կարգավորման ջանքերը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն: «Դա իրական հնարավորություն է` փոխելու ստատուս-քվոն եւ տեղափոխելու երկար ժամանակ սառեցված հարաբերությունները նոր կառուցողական հարթություն»,- ընդգծել է Նեստերենկոն: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծեց, որ «այդ պայմանավորվածությունները Հայաստանի եւ Թուրքիայի երկկողմանի գործն են»:
«Մենք ողջունում ենք Երեւանի եւ Անկարայի ցանկացած նախաձեռնություն, որը կհանգեցնի երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը եւ ամբողջ տարածաշրջանում լարվածության մակարդակի նվազմանը»,- ասել է Անդրեյ Նեստերենկոն` ավելացնելով, որ Մոսկվան թուրք եւ հայ գործընկերներին անկեղծորեն հաջողություն է մաղթում այդ ուղղությամբ:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հույս հայտնեց, որ դրական տեղաշարժը հայ-թուրքական հարաբերություններում բարերար ազդեցություն կունենա ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մթնոլորտի վրա, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը:
No comments:
Post a Comment