
Tert.am. 23-4-2009- «Եթե մենք վերջնականապես ուրացել ենք մեր նախնիների հիշատակը, եթե վաղը կեղծ ծաղիկներ պիտի դնենք Ծիծեռնակաբերդում, ուրեմն կարող ենք ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը», - հայտարարել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հասարակական կազմակերպության ղեկավար Սամվել Կարապետյանն ու ավելացրել, որ «քնարկվում է ոչ թե Հայաստան-Թուրքիա, այլ Հայաստանի Հանրապետություն և Հայաստան սահմանի բացումը, քանի որ սահմանից այն կողմ մեր պատմական հայրենիքն է»:
Սամվել Կարապետյանը համարում է, որ փակ սահմանի բացումը պիտի լինի առանց նախապայմանների, բայցև հիշեցնում է, որ թուրքի կամ քրդի հետ լեզու գտնելուց առաջ մենք` հայերս, նախ պետք է իրար լավ հասկանանք:
No comments:
Post a Comment