
HayInfo 23-4-2009- Հայաստանը երախտապարտ է Ռուսաստանին ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ վերջինիս ներդրման համար: Այս մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը։Այդ մասին հաղորդում է Թերթ.ամ-ը
«Ես շատ երախտապարտ եմ Ռուսաստանին և անձամբ Ձեզ` ղարաբաղյան հիմնախնդրի լուծման մեջ նշանակալի ներդում կատարելու համար»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը։
ՀՀ նախագահը գոհունակությամբ նշել է, որ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Ռուսաստան կատարած այցից հետո Ռուսաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում մնացել է կայուն և անփոփոխ»: «Այն կայանում է նրանում, որ հակամարտությունը պետք է լուծվի միջազգային իրավունքի բոլոր սկզբունքների հիման վրա»,- ավելացրել է Սերժ Սարգսյանը:
«Ես ուրախ եմ, որ Հարավային Կովկասում հայտնվել է ևս մեկ երկիր, որը վստահաբար Ռուսաստանին անվանում է իր ռազմավարական գործըմկեր»,- ասել է նա: «Դա նշանակում է, որ Ռուսասատնի դերը ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցում մեծանում է»,- հավելել է ՀՀ նախագահը:
No comments:
Post a Comment