«Օրաթերթ»ն իր տեսակետներն է հայտնում հայ-թուրքական և հայ-ադրբեջանական ներկա հարաբերությունների վերաբերյալ: Ներկայացնենք հատվածներ հրապարակումից:
Առաջին խաղակեսն արդեն խաղացվել է
Ապրիլի 16-ին ավարտվեց հայ-թուրքական ֆուտբոլային-քաղաքական խաղի առաջին կեսը։ Ոմանք կարծում են, թե առաջին խաղակեսում Հայաստանը պարտվել է։ Իսկ ես կասեմ. մեկ անգամ չէ, որ առաջին խաղակեսը տանուլ տված թիմն արժանապատվորեն է ավարտել ամբողջ խաղը։ Միայն պետք է հասկանալ, թե հանուն ինչի և ում հետ ես խաղում։ Եթե խաղում ես Թուրքիայի հետ առանց նախապայմանների, հարաբերությունների կարգավորման համար, ապա Թուրքիան այդ խաղը չի խաղում։
... Ապրիլի 16-ին, երբ ավարտվեց հայ-թուրքական խաղի առաջին կեսը, նախագահ Ալիևը մեկնեց Մոսկվա՝ խնդրելու նախագահ Մեդվեդևին օգնել Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման գործում։ Ալիևը դատարկ ձեռքերով չէր գնացել, այլ առաջարկությամբ՝ «գաղ Ղարաբաղի դիմաց»։
... Ապրիլի 23-ին՝ Ալիևի այցից մեկ շաբաթ հետո, Սերժ Սարգսյանի հերթն է Մոսկվա մեկնելու և կանգնելու Ռուսաստանի նախագահի բարի ու մեղմ հայացքի ներքո։ Ամենայն հավանականությամբ, Հայաստանի նախագահը կհամաձայնի հունիսին Պետերբուրգում Մեդվեդևի ներկայությամբ հանդիպել Ալիևի հետ։ Այլընտրանքը, իմ կարծիքով, պարզ է. չհամաձայնես հունիսի սկզբին Պետերբուրգում կայանալիք հանդիպմանը, չես ստանա դեռ փետրվարի 9-ին խոստացված 500 միլիոն դոլար կայունացման վարկը։ Այսինքն՝ այդ նույն վարկը մեզ կվաճառեն երկրորդ անգամ։
Tuesday, April 21, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment