
/PanARMENIAN.Net/ 20.04.2009 - ԱՊՀ ձեւաչափը շատ կառուցողական է Հայաստանի եւ Ադրբեջանի համար: Այդ մասին հայտնել է ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Սինայսկին: «Ռուսաստանի համար շատ կաւերո է Կովկասում ընդհանուր կայունության օժանդակումը, իսկ ԱՊՀ ձեւաչափը պաշտպանության նախարարների համար այնպիսի հրապարակ է, որտեղ Հայաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարներին շատ հարմար է հանդիպել: Նրանք ոչ թե պարզապես հանդիպում են, այլ պարբերաբար հաղորդակցվում են, նրանք միշտ խոսակցության ընդհանուր թեմաներ ունեն: Դա շատ կարեւոր է Ռուսաստանի համար, որովհետեւ դրանք երկու պետություններ են, որոնցում մենք սրտանց հետաքրքրված ենք»,- ասել է Սինայսկին, հաղորդում է «Էխո-Մոսկվի» ռադիոկայանը:
No comments:
Post a Comment