Thursday, April 16, 2009

ՕԲԱՄԱՆ ԿԱՏԱՐԵՑ ԽՈՍՏՈՒՄԸ

Lragir 15-4-2009- ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման կատարեց իր նախընտրական խոստումը, որ տվել էր իր աղջիկներին, եթե նրանք նախընտրական շրջանում խելոք պահեին իրենց եւ շատ հոգս չպատճառեին ծնողներին: Օբաման խոստացել էր այդ դեպքում շուն նվիրել աղջիկներին: Եվ ահա ապրիլի 14-ին ԱՄՆ նախագահը ներկայացրել է Սպիտակ տան նոր բնակչին` Բո անունը կրող շնիկին, որը պորտուգալական ջրային ցեղատեսակի շուն է: “Ես վերջապես ընկեր ունեցա: Եթե ուզում ես Վաշինգտոնում ընկեր ունենալ, շուն ձեռք բեր”, կատակել է Օբաման: Օբամաների համար շուն գտնելու հարցում եղել է Մասաչուսեթսի սենատոր Թեդ Քենեդու աջակցությունը: Օբամայի այդ քայլն անկասկած հայերին էլ ուրախացնում է այնքան, որքան նրա աղջիկներին: Բանն այն է, որ Օբամայի ամեն մի կատարած խոստում հույս է ներշնչում, որ նա կկատարի նաեւ ցեղասպանությունը ճանաչելու խոստումը: Բայց ժամանակից շուտ ոգեւորվել պետք չէ, քանի որ մեկ էլ տեսար, որ Օբաման առաջնորդվի ամիսը մի խոստում կատարելու սկզբունքով, ինչը կնշանակի, որ խոստումների կատարման ապրիլյան լիմիտը նա արդեն սպառել է:

No comments: