
Tert.am.10-4-2009- «Ես արտասահմանյան լրատվամիջոցներին վերջերս բազմաթիվ հարցազրույցներ եմ տվել ու այդ հարցազրույցներում ասել եմ բառացիորեն հետևյալը. ես մտածում եմ, որ Հայաստան-Թուրքիա հաջորդ ֆուտբոլային խաղի ժամանակ ես կամ կանցնեմ բաց սահմաններով, կամ էլ կլինի դրա նախօրյակին։ Սա կարելի է համարել լավատեսական մոտեցում, բայց հնարավոր է, որ իմ լավատեսությունը չարդարանա։ Մենք սրանից չենք տուժելու, այս պրոցեսից մենք տուժած դուրս չենք գալու»,- այսօր տասնյակ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։
«Մենք բազմաթիվ անգամ հայտարարել ենք, որ Թուրքիայի հետ մեր հարաբերությունների հաստատաման գործընթացքում մենք չենք ենթարդրում որևէ նախապայմանի առկայություն։ Մենք Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը չենք համարում որպես պայման հարաբերություններ ստեղծելու և ակնկալում ենք, որ թուրքերն էլ որպես նախապայման չեն դիտում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի կասեցումը»,- շարունակելով հայ–թուրքական հարաբերությունների թեման՝ ասել է նա։
Սերժ Սարգսյանը մի քանի անգամ կրկնել է մեր պետության հայտնի դիրքրորոշումը հայ–թուրքական հարաբերությունների առնչությամբ ու հայտարարել. «Այսօր գնդակը Թուրքիայի դաշտում է, բայց ֆուտբոլային խաղի տրամաբանությունից ելնելով՝ այն չի կարող թուրքերի դաշտում երկար մնալ»։ Նախագահն ասել է, որ ինքը չի կարող Թուրքիայի համար երաշխիքներ տալ և չի բացառվում, որ Թուրքիան կարող է հետ կանգնել ձեռք բերված պայմանավորվածություններից, բայց նաև համոզմունք է հայտնել, որ այդ բանակցային գործընթացից Հայաստանը դուրս կգա ավելի հզորացած, քանի որ միջազգային հանրությունը կտեսնի, որ մեր երկիրը պատրաստ էր առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելուն։«Ես անկեղծորեն համոզված եմ, որ մենք պարտավոր ենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել և վստահ եմ, որ Թուրքիայի հմուտ դիվանագիտությունը կարող է գնահատել այդ անկեղծության աստիճանը», մասնավորապես ասել է Սերժ Սարգսյանը։
Նա նաև անդրադարձել է սահմանի հնարավոր բացման դեպքում հայ գործարարների կողմից հնչեցվող դժգոհություններին՝ ասելով, որ որևէ գործարար իր հետ հանդիպման ժամանակ չի ասել, թե սահմանի բացումը իրենց համար համար վատ է։ Երկրի ղեկավարն ասել է, որ բացումը մրցակցություն է, որին ինքը կողմ է։
«Եթե մենք չենք կարող մրցակցել թուրքական ապրանքների հետ, ինչպե՞ս ենք մրցակցելու եվրոպական արտադրանքի հետ»,- նկատել է երկրի ղեկավարն ու ասել, որ պետք է դիմանալ մրցակցությանը, իսկ էժան ապրանքների ներհոսքն էլ դժվար թե խնդիր առաջացնի։
No comments:
Post a Comment