Friday, April 10, 2009

Սերժ Սարգսյան. Հուսով եմ՝ հայ-թուրքական սահմանը կբացվի

Tert.am.10-4-2009- «Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կարծում է, որ մենք Ռուսաստանի հետ կապված են հազարավոր թելերով, որ Ռուսաստանը մեզ համար և գործընկեր է, որ Ռուսաստանը մեզ համար և բարեկամ է, ինչն ամրագրված է նաև իրավաբանական փաստաթղթերում և ապացուցվում է ամերօրյա կյանքում», -նման հայտարարությամբ հանդես է եկել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ռուսական ОРТ հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նախագահն անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերությունների՝ բավական արդիական դարձած հարցին։ «Մենք նախ և առաջ առաջնորդվեցինք նրանով, որ եկել է թուքերի հետ քաղաքակիրթ երկխոսություն վարելու ժամանակը։ Սխալ է 21-րդ դարում փակ սահմաններ և թշնամական հարաբերություններ ունենալ հարևան երկրների հետ։ Ես հուսով եմ, որ առաջիկա ժամանակները մեզ կհաջողվի թուրքերի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել և բացել սահմանները»,- նշել է Սերժ Սարգսյանը։

No comments: