Tert.am. 9-4-2009- «Ցավով կորսված մեկ տարի էր, որ կարելի էր իրականացնել իրական բարեփոխումներ՝ ժողովրդավարության հաստատման համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման մեկ տարին այսպես է գնահատել «Ժառանգության» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը։
Նա նշել է, որ նախագահի պաշտոնավարման անցած մեկ տարում ոչ միայն չբացահայտվեցին մարտի 1–ի դեպքերի պատասխանատուներն ու մեղավորները, այլև անցած մեկ տարվա արդյունքում երկրին ունեցավ մի քանի տասնյակ քաղբանտարկյալներ, իսկ հասարակության մեջ եղած բազմաթիվ հարցերն էլ ոչ միայն պատասխան չստացան, այլև նոր հարցեր ծնեցին։
Friday, April 10, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment