Հովիկ Աբրահամյանն այսօր Ազգային ժողովի նիստի ժամանակ, հանդես գալով արտահերթ հայտարարությամբ, տեղեկացրեց, որ ՀՅԴ-իª կոալիցիայի կազմից դուրս գալուց եւ ընդդիմություն դառնալուց հետո հրաժարականի դիմումներ են ներկայացրել ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանն ու պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանը: Հովիկ Աբրահամյանը ԱԺ մշտական հանձանաժողովի դաշնակցական նախագահներին կոչ արեց հետ վերցնել իրենց դիմումներն ու շարունակել աշխատել այդ պաշտոններում: ԱԺ ՀՅԴ խմբակցության նախագահ Վահան Հովհաննիսյանն ի պատասխան Հովիկ Աբրահամյանի, հայտարարեց, որ իրենք ՀՅԴ խմբակցությունում կքննարկեն առաջարկը: Դաշնակցական պատգամավորներն, ի դեպ, մասնավոր զրույցներում չբացառեցին, որ կհետեւեն Աբրահամյանի կոչին եւ հետ կվերցնեն ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների հրաժարականի դիմումները, սակայն ամեն ինչ պարզ կլինի օրվա ընթացքում, երբ ՀՅԴ-ն քննարկի այս առաջարկը:
Thursday, April 30, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment