
/PanARMENIAN.Net/ 23.04.2009 - Միացյալ Նահանգները պետք է դիտարկեն ցեղասպանությունների կանխման հարցը ոչ միայն որպես բարոյական պարտավորություն, այլ նաեւ որպես ազգային անվտանգության գերակայություն: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը: Նա նշել է, որ Վաշինգտոնն անցյալում շատ դանդաղ էր գործում այս հարցում:
«Բարաք Օբամայի նախագահն ու անձամբ ես գտնում ենք, որ Ամերիկայի դանդաղկոտ քաղաքականությունը ցեղասպանությունների կանխման հարցում սխալ է եղել: Մենք պետք է այնպես անենք, որ ցեղասպանություններն երբեք այլեւս չկրկնվեն աշխարհում»,-ընդգծել է Ջո Բայդենը, գրում է JTA-ը:
No comments:
Post a Comment