
Tert.am. 21-4-2009- PepsiCo ընկերությունը հայտարարել է զովացուցիչ ըմպելիքների արտադրության իր երկու անկախ գործարանները 6 մլրդ դոլարով գնելու մասին: The Wall Street Journal-ը գրում է, որ PepsiCo-ն այդ քայլով փորձում է փոխել ռազմավարությունը և հսկողություն սահմանել իր արտադրանքի դիստրիբուցիայի նկատմամբ:
Pepsi Bottling Group և PepsiAmericas գործարաններին արված միաժամանակյա առաջարկում Pepsi-ն վերջիններիս բաժնետոմսերը շուկայական արժեքից 17%-ով բարձր է գնահատել: Pepsi Bottling-ի մեկ երրորդը և PepsiAmericas-ի երկու երրորդն արդեն պատկանում են Pepsi-ին:
Հետաքրքիր է, որ շուրջ տասը տարի առաջ Pepsi-ն հնարավոր ամեն ինչ արեց իր գործարաններն առանձնացնելու համար՝ հույսով, որ այդ եղանակով հնարավորություն կստանա կենտրոնանալ բիզնեսի ընդլայնման վրա: Ներկայում սպառողները զովացուցիչ ըմպելիքների փոխարեն նախընտրում են ըմպել ջուր և այլ բնական հյութեր: Երկու շշալցնող գործարանների միջոցով Pepsi-ն հնարավորություն կստանա վերահսկել իր ըմպելիքների դիստրիբյուցիայի գործընթացը, նորացնել արտադրությունը և շուրջ 200 մլն դոլար խնայել սիներգիայի հաշվին:
Զովացուցիչ ըմպելիքներ արտադրող գործարանները բուն ընկերությունից անջատելու մեխանիզմը Coca-cola-ն կիրառել է 1980-ականների վերջին: Գործարանների նկատմամբ հսկողությունը ինչ-որ չափով պահպանելու համար ժամանակին Coca-cola-ի ֆինանսների գործադիր տնօրեն Դուգլաս Ինվեստերն առաջարկեց, որ վերջիններիս մինչև 49% մասնաբաժինը պատկանի Coca-cola-ին: Սխեման գերազանց աշխատեց. Coca-cola-ն այն օգտագործեց ամբողջ աշխարհում գործարանների հսկայական ցանց կառուցելու համար: Սակայն 1990-ականների վերջին խոշոր գործարաններն սկսեցին խնդիրներ հարուցել, քանի որ նոր տարածքների և սարքավորումների ձեռքբերման համար հսկայական պարտքեր էին կուտակվել:
«Կապիտալ» օրաթերթ
No comments:
Post a Comment