
Tert.am.25-5-2009- Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը պատրաստակամություն է հայտնել հանդիպել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, այս մասին նա հայտարարել է Թեհրանում մամուլի ասուլիսի ժամանակ:«Նախկինում Նյու Յորք կատարած այցի ժամանակ ես առաջարկել եմ հանդիպում անցկացնել ԱՄՆ նախկին նախագահի հետ: Կարծում եմ, որ նման անձնական հանդիպումն օգտակար կլիներ և կհամպատասխաներ աշխարհում անվտանգության ամրապնդման շահերին: Այժմ ես կրկին պատրաստ եմ կրկնել այդ առաջարկը և հանդիպել ԱՄՆ ներկայիս նախագահի հետ` միջազգային խնդիրները քննարկելու նպատակով»,- հայտարարել է Ահմադինեժադը:
No comments:
Post a Comment