
Tert.am. 23-5-2009- ԽՍՀՄ-ի փլուզումից և անկախության հռչակումից հետո Ադրբեջանն էթնիկ, լեզվական և մշակութային առումներով ավելի մոտ լինելով Թուրքիային, դարձավ այդ երկրի դաշնակիցը, իսկ Հայաստանը նախ դաշինք ստեղծեց Ռուսաստանի հետ, այնուհետև՝ Իրանի։ Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա վերջինիս արևմտամետությունն ու, մասնավորապես, Միացյալ Նահանգների հետ կապերի հաստատումը թույլ չտվեց Թբիլիսիին, ինչպես ցույց են տվել 2008թ. օգոստոսի դեպքերը, ձերբազատվել և դուրս գալ Ռուսաստանի «ուղեծրից»։ Այդ մասին գրում է Al Ahram արաբական թերթը «Կովկասյան եռանկյունիներ» հոդվածում։
Ստեղծված իրավիճակի պարադոքսալության մասին է վկայում 90-ականների սկզբին Հայաստանի և Ադրբեջանի միջև ծավալված հակամարտությունը։ Չնայած Իրանն ու Ադրբեջանը բնակեցված են մահմեդականներով, Թեհրանը կանգնեց քրիստոնեական Հայաստանի կողքին, քանի որ Բաքուն դաշնակցային հարաբերություններով կապված էր տարածաշրջանում Իրանի հակառակորդ Թուրքիայի հետ։
Քրիստոնեական Վրաստանը, իր հերթին, բարեկամական հարաբերություններ է պահպանում Ադրբեջանի և Թուրքիայի հետ և համեմատաբար սառը՝ Հայաստանի։ Ինչպես երևում է այդ օրինակներից, դաշինքների կովկասյան համակարգում քաղաքական ու ռազմավարական գաղափարները գերակշռում են կրոնականին։
Ներկա պահին Թուրքիան ինտենսիվ բանակցություններ է վարում Հայաստանի հետ երկկողմանի հարաբերությունները կարգավորելու շուրջ։ Իրենց ընդհանուր սահմանի բացումը հնարավորություն կընձեռի Թուրքիային անմիջական մուտք ունենալ դեպի Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի ցամաքային ճանապարհներ, իսկ Հայաստանի համար կբացի դռները դեպի Եվրոպա։
Բացի այդ, այդ դեպքում կարելի է անցկացնել ծրագրվող Nabucco խողովակաշարը, որը նախատեսում է Մերձկասպյան գոտուց գազ փոխադրել Թուրքիայի միջով, Հայաստանի տարածքով դեպի Եվրոպա, ինչը կուժեղացնի Հայաստանի ռազմավարական նշանակությունը՝ միառժամանակ անհրաժեշտ խթան տալով երկրի տնտեսության զարգացմանը։
Պաշտոնական Մոսկվան, իր հերթին, ուշադիր հետևում է հայ-թուրքական բանակցություններին։ Դրանց հաջող ավարտը հավասարազոր է լինելու Nabucco նախագծի հաջողությանը, ինչը վերջ կդնի Ռուսաստանի։
No comments:
Post a Comment