Sunday, May 24, 2009

ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ

«Ազատամտություն» 23-5-2009- Ֆրանսիան թուրքական իշխանություններին նախազգուշացնում է ձեռնպահ մնալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապելու փորձերից: Այս մասին ասված է Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանատան հայտարարության մեջ: Փաստաթղթում մասնավորապես նշված է. «Հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը և Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը` երկու տարբեր գործընթացներ են և պետք է իրականացվեն զուգահեռ, յուրաքանչյուրն իր ռիթմով»: Նաև ընդգծված է, որ յուրաքանչյուր գործընթացում առաջընթացը դրական կազդի հարավկովկասյան տարածաշրջանի իրադրության վրա: Ինչպես նշված է հայտարարության մեջ, Ֆրանսիան սատարում ու խրախուսում է Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը և կշարունակի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման աշխատանքը` ԵԱՀԿ Մինսկի խմբի մնացած պետությունների հետ գործակցությամբ: Ֆրանսիայի դեսպանության հայտարարությունը տարածվել է մայիսի 18-ին Անկարայում, ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի համանման հայտարարությունից հետո:

No comments: