Wednesday, May 13, 2009

Թուրքիայի վարչապետը երեքշաբթի օրը կմեկնի Բաքու

/PanARMENIAN.Net/ 11.05.2009 - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի օրը սկսում է իր երկօրյա այցն Ադրբեջան: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ եւ ելույթներ Միլլի Մեջլիսում: Ինչպես հաղորդում է Թուրքիայի վարչապետի մամլո ծառայությունը, այցի ընթացքում Էրդողանին ուղեկցում են արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, տրանսպորտի նախարար Բինալի Իլդրիմը, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Իլդիզը եւ մշակույթի նախարար Էրթօղլու Գյունայը: Բաքվում բանակցություններից հետո Էրողանը մայիսի 13-ին մեկնի Լեհաստան:

No comments: