Friday, May 1, 2009

Զոհերի թիվը Բաքվի ինստիտուտներից մեկում աճել է

/PanARMENIAN.Net/ 30.04.2009 - Հինգշաբթի Ադրբեջանի պետական նավթային ակադեմիայում հնչած կրակոցների արդյունքում զոհվել է 13 մարդ, 11-ը` վիրավորվել են: Այդ մասին հաղորդել է Ադրբեջանի առողջապահության նախարարության մամլո ծառայությունը: Կրակել է Վրաստանի քաղաքացի, ազգությամբ ադրբեջանցի 25 տարեկան մի երիտասարդ: Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի Ադրբեջանի պետական նավթային ակադեմիայի 2-րդ մասնաշենքում: Կրակ բացած երիտասարդը վերջում ինքնասպան է եղել: Պատահարի վայրում էին գտնվում երկրի իրավապահ մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ, «Գարթալ» հատուկ նշանակության ջոկատը: Ինստիտուտի շենքը շարունակվում է շրջապատված մնալ, հաղորդել է «Նովոստի-Ազերբայջանը»: Ավելի վաղ հաղորդվել էր 7 սպանվածի եւ 8 վիրավորի մասին:

No comments: